ԵԽ գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո»,- նշված է ԵԽ պաշտոնական կայքում:

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ բոլոր նրանք, ովքեր բնակվում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։