Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով

Ֆրանսիան 1 մլն եվրո ներդրում է կատարում՝ Արցախի Հանրապետությունից ց բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին` կիսվելով Պարենի համաշխարհային ծրագրի էջում կատարված գրառմամբ:

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար»,-գրել է դեսպանը: