Կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ մնան դրական օրակարգին. Կլաար

Ակնկալում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխգործակցությունը կհաստատվի Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Վերադարձել եմ Բաքվից ու Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։

Ակնկալում ենք, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-գրել է նա։