Եվրոնյուզի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մի շարք միջոցառումներ լուսաբանելու նպատակով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոնյուզի միջազգային վաճառքների գծով տնօրեն Կյել Սթայնին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի զարգացման ղեկավար Մարտին Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել է  նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Եվրոնյուզի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մի շարք միջոցառումներ լուսաբանելու նպատակով, որոնց թվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:

Հանդիպման սկզբում կողմերը խոսել են Եվրոնյուզի գործունեությանը և առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցերից։ Այնուհետև քննարկել են համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝  զբոսաշրջության ոլորտում հնարավոր փոխգործակցությունը և հետագա անելիքները, որոնք միտված կլինեն Հայաստանի  ճանաչելիության բարձրացմանը։

Եվրոնյուզի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով։