Հիշո՞ւմ եք 2018- ին Նիկոլ Փաշինյանի ու նրա սորոսական ոհմակի դիվային ոռնոցը՝ մերժի՛ր Սերժին, դա նշանակում էր՝ մերժիր Արցախը

Հիշո՞ւմ եք 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ու նրա սորոսական ոհմակի դիվային ոռնոցը՝ մերժի՛ր Սերժին… «Մերժի՛ր Սերժին»- ը նրանք դարձրեցին իրենց՝ խորքում հակաարցախյան և հակահայկական շարժման և «թավշյա հեղափոխություն» կոչվածի յուրօրինակ կարգախոսը:
Հանրության մի մասին խաբելու, շատ ուրիշներին նույնիսկ զոմբիացնելու տեխնոլոգիայի վարպետները շատ լավ գիտեին ինչ էին անում: Փաշինյանի, ավելի ճիշտ, Փաշինօղլու՝ հայադավության առումով առանցքային հանցակիցներից մեկը՝ ներկայումս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, բացեիբաց հայտարարում էր՝ «Այս համակարգը քանդելու համար մի շատ փոքր բան է պետք՝ մտքի փոփոխություն» (հասկանալ՝ հանրության հնարավորինս ստվար հատվածի զոմբիացում):

Հասան դրան՝ մտքի փոփոխությանը…Ազգայնականի համարում ունեցող Շանթ Հարությունյանի ( «Ազգային Միացյալ նախաձեռնության»‰ համակարգող, Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ) որդին՝ Շահեն Հարությունյանը, ինչպես նաև շատ ուրիշներ միացան «թավշյա հեղափոխությունն» առաջնորդող Փաշինյանի նախաձեռնությանը, հաղթեցին, ավելի ճիշտ, պյուռոսյան հաղթանակ տարան, հետո ընդդիմադիրներն Ազատիչից ազատվելու դիվային տոնախմբություն կազմակերպեցին…

Թեև Փաշինօղլու մեկ այլ «զինակից»՝ «թավշյա հեղափոխության» աչքի ընկնող ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը, բառացիորեն հայտարարեց՝ «Երբ, որ ասում ենք՝ մերժիր Սերժին, դա չի նշանակում միայն այդ փոքրոգի անձը», այն ժամանակ, ցավոք, երևի չափազանց քչերն էին հասկանում, որ դա միայն Սերժ Սարգսյանին մերժելը չէր, միայն նրա գլխավորած քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանությունը մերժելը չէր, դա նաև Արցախի Հանրապետության գոյության մերժումն էր, նրա կործանման ճանապարհի սկիզբը:

Ինչպես արդեն հայտնի է, բանակում ոչ մի օր չծառայած, ծառայությունից ապօրինաբար խուսափած  Փաշինօղլին, որը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որևէ, նույնիսկ լումայի վաստակ չունի թե՛ Արցախյան շարժման, թե՛ ազատագրական պայքարի, թե՛ Պաշտպանության բանակի ստեղծման, թե՛ Արցախի Հանրապետության կայացման գործում, երեկ Գրանադայում պետական դավաճանությամբ ստորագրել է հռչակագիր, որով Հայաստանի անունից ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրով՝ ներառյալ Արցախն ամբողջությամբ և Հայաստանի «ադրբեջանական անկլավները» (Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը):

Շատ մարդկանց հիշողությունն, ավաղ, կարճ է, ոմանք հիշում են, բայց չունեն երախտիքի զգացում, ուրիշները պարզապես տեղեկացված չեն, որ դեռ մինչև ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը, հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների մշակման և իրագործման համար ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր 1992թ. մարտի 26- ին ստեղծվեց Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտե, և նրա նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի մասնակցությամբ է նաև, որ մշակվեց հետագայում Փաշինօղլու և նրա ոհմակի պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնված Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր- Թադևոսյանի գլխավորությամբ: Շուշիի ազատագրման գործողության օպերատիվ իրավիճակը, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ- լեյտենանտ, այսօր բռնազավթված Արցախի լուծարված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վկայությամբ, վերահսկվել և փոփոխությունների մասին տեղեկացվել են ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:

 

Արմեն Ոսկանյան