Դասագրքի շապիկին Ադրբեջանն իր տարածքում ներառել է Հայաստանն ու Արցախը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում ներկայացրել է Ադրբեջանի միջնակարգ դպրոցների «Ադրբեջանի պատմություն» առարկայի դասագրքի շապիկը, կից՝ գրել.

«Ադրբեջանի միջնակարգ դպրոցների «Ադրբեջանի պատմություն» առարկայի դասագրքի շապիկն է, նախատեսված 5-րդ դասարանի համար: Քարտեզում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որը ներառում է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, Իրանի հյուսիսը»։