ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ է արել խոսնակին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ է արել իր խոսնակ Քևին Մաքքարթիին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Նրա պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 216, դեմ՝ 210 օրենսդիր:

Մաքքարթիին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական Մեթ Գեյցը, որը դժգոհ է այն բանից, որ իր կուսակիցը փոխզիջման է գնացել դեմոկրատների հետ եւ ապահովել է 45-օրյա բյուջեի ընդունումը՝ դաշնային կառավարության աշխատանքի կասեցումից խուսափելու համար:

Նա նաև մեղադրել է Մաքքարթին այն բանում, որ վերջինս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համաձայնեցրել է Ուկրաինայի ֆինանսավորման «գաղտնի գործարքը»:

Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ստորին պալատի խոսնակի հեռացման առաջին դեպքն է։ Նույն փորձը կոնգրեսականները ձեռնարկել են 1910 թվականին, սակայն այն հաջողությամբ չի պսակվել։