Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ Aravot
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, թե Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչ» է նշանակվել Սարգիս Գալստյանը։ Aravot.am-ը որոշ մանրամասներ է ճշտել Սարգիս Գալստյանի մասին։
Ըստ լրատվամիջոցի՝ Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել, 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր «ժողովրդական դիվանագիտության» ջատագովներն էին և այցելում էին Բաքու։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։
Aravot.am-ը գրել է նաև, թե Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։