Ես ներողություն եմ խնդրում, սակայն․․․ Սուրենավանի վարչական ղեկավար

Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն կրկին իր կարծիքն է պարտադրել արցախցիներին․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»։

«… Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը. ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է Վարդազարյան Անին։