Փաստաբան Ամրամ Մակինյանը Սուրենավանի գյուղապետի գրառման առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Այսօր Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով որևէ օգնություն չտրամադրել հակաիշխանական ցույցերին մասնակցող որևէ արցախցու:

Փաստաբան Ամրամ Մակինյանը այս ակնհայտ ատելության խոսք տարածող գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: