Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Ադրբեջանական կողմի հետ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այժմ խոսքն այն առաքելության մասին է, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում, դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», – ասել է Պեսկովը։