Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա

Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ամենից առաջ կցանկանայի ցավակցություն հայտնել Ստեփանակերտում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին, բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ծագած հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու գործում։ Այս ողբերգական միջադեպի 120 վիրավորները Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռներով տեղափոխվել են Հայաստանի տարածք։ Կշարունակենք մեր գործունեությունը՝ բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման նպատակով։ Հիմնական կայունացնող մեխանիզմը տարածաշրջանում մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, որն անձնազոհաբար կատարում է իր պարտքը»,- նշել է նա։