Բաքուն հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչություն իրականացնելիս կորցրել է 192 զինծառայողի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արցախի դեմ վերջին՝ սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական ագրեսիայի ժամանակ կորցրել է 192 զինծառայողի, որից 180-ը ԶՈՒ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ի։

11 անձի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությամբ՝ դատագենետիկական փորձաքննություններ իրականացնելուց հետո:

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է 511 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։