Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի առաջարկը՝ ստեղծել դիտորդական առաքելություն, որը կհետևի ադրբեջանա-հայկական հակամարտությանը․
«Մենք առարկայական որևէ բան դեռ չենք տեսնում ԼՂ-ում միջազգային մոնիթորինգային առաքելության ստեղծման առաջարկում։ Բացի այդ, դա չի կարող տեղի ունենալ առանց Բաքվի համաձայնության»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մասնավորապես Պեսկովը հայտարարել է․
- ՌԴ ՆԳՆ ղեկավարի այցը Հայաստան պլանային է. Կոլոկոլցևի և Փաշինյանի քննարկումներն ընթացիկ հարցերի շուրջ միանգամայն նորմալ է։
- Մոսկվան Ղարաբաղի հարցով շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ։
- Տնտեսական բնագավառում Մոսկվայի և Երևանի համագործակցությունն էական ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում․Ռուսաստանը կշարունակի օգնել։
- Կրեմլը դեռևս որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղի հարցով դիտորդական առաքելություն ստեղծելու՝ ԱՄՆ-ի գաղափարի մեջ։
- ՌԴ խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ առկա մանդատին համապատասխան։
- Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ։
- ՌԴ-ն, ի համեմատ ԱՄՆ-ի «բանավոր միջամտությունների», դե ֆակտո է ներգրավված է ԼՂ կարգավորման գործընթացում։
Պեսկովը հիշեցրել է էներգետիկայի և ռեսուրսների արտոնյալ մատակարարումների հարցում ՌԴ-ի օգնությունը Հայաստանին՝ մեկնաբանելով այդ ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը։