Կրեմլում հուսով են, որ Էրդողանի և Ալիևի հանդիպումը Նախիջևանում կնպաստի «անվտանգությանը Ղարաբաղում»

Կրեմլում հուսով են, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Նախիջևանում կնպաստի «անվտանգությանը Ղարաբաղում և կյանքի կարգավորմանը տարածաշրջանում»։

«Մենք ամեն անգամ ակնկալում ենք, որ բոլոր հանդիպումները, որոնք անցկացնում է Ադրբեջանի նախագահը, այդ թվում և Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն անվտանգությանը տարածաշրջանում, կնպաստեն կյանքի կարգավորմանը Ղարաբաղում՝ տեղի ունեցածից հետո։ Հենց այսպիսին են ակնկալիքները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլն ինչ ակնկալիքներ ունի Էրդողանի և Ալիևի հանդիպումից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանն ինքնիշխան երկրներ և իրականացնում են համագործակցության զարգացման իրենց ինքնիշխան իրավունքը։ «Իսկ մենք գիտենք, թե որքան սերտ են Բաքվի և Անկարայի հարաբերությունները։ Եվ մեր հերթին մեր ոչ պակաս սերտ հարաբերություններն ունենք թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի հետ»,- ավելացրել է Պեսկովը։