Ադրբեջանը հայտնում է արցախցիների կալանավորումների մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է արցախցիների կալանավորումների մասին։ Թշնամին նրանց մեղադրում է ահաբեկչական գործողությունների իրականացնելու մեջ։

Կալանավորվածներին Ադրբեջանը վերագրում է սեպտեմբերի 19-ին թունելում տեղի ունեցած պայթյունի կազմակերպումը, որի հետևանքով ադրբեջանցիներ են մահացել։