Աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԼՂ ԱՆ

Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:

«Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ ուշացման պատճառով կյանքեր չեն փրկվում»,- ասաց նախարարը: