Ադրբեջանցիները համացանցում հայ երեխաներին սպանելու կոչեր են անում․ Արման Թաթոյանը հայերի հանդեպ ատելության հերթական փաստերն է ներկայացրել

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայերի հանդեպ ադրբեջանցիների ատելության հերթական փաստերն է ներկայացրել։

«Հայերի նկատմամբ խորքային ատելություն, որ տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Օբյեկտիվ ապացույց այդ մասին: Այս ատելությունն է, որ հանգեցնում է հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների:

Մեր մասնագետներն իրականացնում են  ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` պատասխանատվության հիմքեր ապահովելու համար»,- գրել է Թաթոյանն ու փաստեր հրապարակել: