Արցախցիք պատանդ են, իրենցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ մեդիափորձագետն զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Հայրենակիցներ, էս պահին շատ կարևոր ա հասկանալ, որ արցախցիք պատանդ են։ Ու իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները։ Չատերում միացրեք ինքնաջնջվող տարբերակը։ Մարդիկ վտանգի տակ են, պետք է զգուշավոր լինեք, մինչև հասկանանք, ինչ է կատարվում»։