Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից փախստականներ ընդունելու հնարավորությունը

Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից, Մոսկվան հույս ունի, որ տարածաշրջանում տևական զինադադար կլինի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել Ղարաբաղի տարհանված բնակիչներին, նա պատասխանել է. «Մենք դեռ չգիտենք, թե ինչպես դրա անհրաժեշտությունը կառաջանա։ Մեր խաղաղապահները մատուցել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները և ջանքեր գործադրել՝ օգնելու այդ մարդկանց հեռանալ վտանգավոր տարածքներից»:

«Մենք ելնում ենք նրանից, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան, պայմաններ կստեղծվեն տեղահանվածների իրենց բնակության վայրեր վերադառնալու համար»,- ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահից հետո հետաքննություն է ընթանում, թեև տեղի ունեցածի մանրամասները դեռևս հայտնի չեն։

«Կատարվում է հետաքննություն, դա քննարկվել է պետության ղեկավարի [Վլադիմիր Պուտինի] և Ադրբեջանի նախագահ [Իլհամ Ալիևի] հեռախոսազրույցի ժամանակ։ Ներողություն է խնդրել, տեղեկություններ ենք տեսել, որ այնտեղ որոշ մարդիկ հեռացվել են իրենց պարտականություններից։ Այս կապակցությամբ կան ձերբակալվածներ»,- ասել է Պեսկովը: