Ադրբեջանի ԶՈՒ կորպուսի հրամանատարը հեռացվել է, որի ենթակաները մեղավոր են ՌԴ խաղաղապահների մահվան մեջ

Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ՌԴ խաղաղապահների զոհվելու մեջ, հեռացվել է պարտականությունների կատարումից, առաջին կասկածյալները կալանավորված են, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ուժային կառույցների աղբյուրին։

«Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողների զոհվելու մեջ, հեռացվել է պարտականությունների կատարումից։ Առաջին կասկածյալները կալանավորված են»,- ասել է աղբյուրը։