Մենք ծանոթացանք տեքստին, դրա կազմմանը Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել. Փաշինյան (տեսանյութ)

«Մենք ծանոթացանք տեքստին, դրա կազմմանը Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնական Ստեփանակերտի տարածած հայտարարությանը։

Նա կրկնեց, որ 2021թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

«Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,-ասաց Փաշինյանը։