Արցախը ծանր զիջումների է գնացել. ՊԲ զինված ուժերը դուրս կբերվեն ԼՂ տարածքից

Արցախը ծանր զիջումների է գնացել արյունահեղությունը դադարեցնելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց զինծառայողների դուրսբերման և ամբողջական զինաթափման մասին։

Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը։

Համաձայնություն է ձեռք բերվել՝  դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: