Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստը նախատեսված է սեպտեմբերի 21- ին

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով կազմակերպության աղբյուրներին։

«Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի», – ասել է գործակալության զրուցակիցը:

Հանդիպումը տեղի կունենա ուշ երեկոյան։

Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, ուստի նիստին հնարավոր է` մասնակցեն մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարներ։