Ավինյան, ասենք, կանե՞ս. եթե չեք ստում, անհապաղ գնացեք Բաքու և երբեք, երբեք մի՛ վերադարձեք
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ Ալիևի և Էրդողանի կամակատար, թուրքի պահանջները բավարարող Նիկոլին սատարող հայրենադավների խմբակի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին…
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ հանրայնորեն պետական դավաճանության մեջ մեղադրվող, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի սրտի թեկնածու Տիգրան Ավինյանին…
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ կորոնավիրուսային համաճարակի, համավարակի ժամանակ Հայաստանի պարետի պաշտոնում իրեն խայտառակ կերպով դրսևորած (իր սխալ գործունեությամբ, որոշումներով և հանցավոր անգործությամբ, որոնց տխուր կամ ողբերգական հետևանքները հանրությանը, կարծում ենք, քաջ հայտնի են) Տիգրան Ավինյանին…
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, որի պաշտոնավարության օրոք Երևանում բազմաթիվ հաստաբուն և առողջ ծառեր հատվեցին, այդ թվում նաև՝ յուրայինների ինչ- որ կազմակերպության բիզնեսին նպաստելու համար, որպեսզի արտերկրից վերջինիս բերած թանկարժեք ու մատղաշ տնկիներն իրացվեն, տնկվեն կտրված ծառերի փոխարեն… Եվ այս ամենը՝ չնայած նրան, որ դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի այդ տնկիները կտրված ծառերի բունն ու սաղարթն ունենան ու մայրաքաղաքին ապահովեն այն ծավալի թթվածնով, ինչ կտրվածները: Միջին և ավագ սերունդը, կարծում ենք, չի մոռացել Վանոյի կրակմարիչների պատմությունը, նման մի բան կրկնվեց:
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, որի պաշտոնավարության օրոք Երևանում շինարարական մասամբ վերահսկվող բիզնեսի կողմից օրենսդրության պահանջների խախտման հետևանքով մայրաքաղաքում փոշու առանց այն էլ անթույլատրելի մակարդակն էլ ավելի բարձրացավ (դա տեսանելի է անգամ անզեն աչքով, առանց չափիչ սարքավորումների…), բնականաբար, ավելի մեծ վնաս պատճառելով բազմահազար մարդկանց առողջությանը:
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, որի պաշտոնավարության ընթացքում հասարակական տրանսպորտը, ինչպես նախկինում, շարունակեց աշխատել երթացուցակի խայտառակ խախտումներով…
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, որի պաշտոնավարության ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներում միանգամայն պիտանի ասֆալտածածկույթը քերվեց- հանվեց, այդ փողոցները նորից ասֆալտապատվեցին… Այսպիսով վատնվեցին հսկայական ֆինանսական միջոցներ, որպեսզի ոմանք (կասկած չունեմ, որ դարձյալ յուրայիններ) ահռելի գումարներ վաստակեն կիսապատերազմական վիճակում ու լայնածավալ պատերազմի շեմին գտնվող երկրում, որի նվազագույն միջոցներն անգամ մեծ խնայողությամբ պետք է ծախսվեին ու նպատակաուղղվեին, առաջին հերթին, պաշտպանական կարիքների բավարարմանը («Բայրաքթար» խփելու միջոցներ և այլն, և այլն…):
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե, որպես ընտրող, ինչո՞ւ պետք է ընտրեմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, որի նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է բազմաթիվ ու խայտառակ ընտրախախտումներով (հատկապես վարչական ռեսուրսի օգտագործմամբ), ընտրախախտումների հիմնական մասն էլ, միանգամայն սպասելի է, դեռ սեպտեմբերի 17- ին է լինելու…
Իսկապես ինչո՞ւ պետք է ընտրեմ Ավինյանին, եթե հանկարծ որոշեմ մյուս թեկնածուներից որևէ մեկին չընտրել…
Հապա երիտասարդի նախընտրական կարգախոսին նայեք՝ «Ասե՛ք, կանենք»: Չգիտենք՝ գժվե՞լ է, հղփացե՞լ, թե՞ մի այլ պատճառ կա այսպիսի կարգախոսով հանդես գալու և ընտրողներին խաբելու համար, ինչպես Նիկոլը խաբեց շատուշատ ընտրողների 2018 թվականին և հետո: Արա, Ավինյան, գժվե՞լ եք, հո Քրիստոսը չե՞ք… Այդ ո՞ւմ եք ուզում խաբել… Դե որ այդպես է, եթե իսկապես չեք խաբում, եթե ձեր խոսքի տերն եք, անհապաղ գնացեք Բաքու և երբեք, երբեք մի՛ վերադարձեք:
Արթուր Հովհաննիսյան