Ավինյան՝ 22,5%, Մարության՝ 14,3%, Թևանյան՝ 7,8%. «Գելափ»-ի հարցման արդյունքները

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց, թե ինչպես  կքվեարկեն երևանցիները առաջիկա ավագանու ընտրություններին, ըստ հարցման արդյունքների:

Հարցումներին մասնակցել է 802 երևանցի: Հարցմանը մասնակցածների 22,5 տոկոսը քվեարկելու է ՔՊ-ի (Տիգրան Ավինյան), 14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) օգտին։

7,8 տոկոսն ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին (Անդրանիկ Թևանյան), 6,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցությանը (Արտակ Գալստյան), 5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը (Մանե Թանդիլյան), 5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը (Արտակ Զեյնալյան), 3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը (Դավիթ Խաժակյան), 3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը (Վիկտոր Մնացականյան):

Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 9,9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։