Սևաստոպոլը ենթարկվել է հրթիռային հարձակման․տուժել է 24 մարդ

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Սևաստոպոլի նավերի վերանորոգման գործարանին: Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գրում է iz.ru-ն:

Սևաստոպոլի վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ գիշերը հրթիռային հարված է հասցվել նավերի վերանորոգման գործարանի վրա և հայտնել, որ հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 24 մարդ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Սևաստոպոլի վրա հարձակումն իրականացվել է թևավոր հրթիռներով, ինչպես նաև ծովային անօդաչու սարքերով։ Արդյունքում երկու նավ է վնասվել։

«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը տասը թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող նավերի վերանորոգման գործարանին և երեք անօդաչու նավով՝ Սևծովյան նավատորմի նավերի ջոկատին»,- հայտնել են ՊՆ-ից։