Իրանի հիպերձայնային հրթիռները՝ կարմիր քարտ Ադրբեջանին և Իսրայելին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Սեպտեմբերի 11-ից Բաքվում էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի բավականին մեծ պատվիրակություն։ Այցից առաջ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մուհամմեդ Բաղերին հեռախոսազրույց է ունեցել Բաքվի բնակիչ գեներալ Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում ընդգծել են երկկողմ պաշտպանական-ռազմական հարաբերությունների և համագործակցության զարգացումը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Սեպտեմբերի 10-ին Բաքվի ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի զինված ուժերի միջազգային համագործակցության գծով շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մուհամմեդ Ահադին ասել է, որ լիովին անհիմն տեղեկություններ են, թե Իրանը ձգտում է ուժեր ուղարկել կեղծ ադրբեջանցիների և Հայաստանի միջև հնարավոր պատերազմին մասնակցելու համար։ Նրա խոսքով, Իրանն ու Բաքուն շատ լավ հարաբերություններ ունեն։

Ի՞նչ է իրականում կատարվում, որո՞նք են Իրանի կարմիր գծերը Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Մանրամասները՝ տեսանյութում