Կապիտուլյացիայի վտանգները և փրկության ուղիները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը:

Ադրբեջանը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ոչ միայն Արցախի հիմնախնդիրը, այլև Հայաստանից օտարել տարածքներ, բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», Հայաստանից գրավված տարածքներում վերաբնակեցնել 1988-90 թթ․ Հայաստանից գաղթած ադրբեջանցիներին և նրանց ժառանգներին։

Ալիևը ձգտում է, որ ռազմական գործողությունների հետևանքով կարողանա Հայաստանին պարտադրել ստորագրել ոչ թե այսպես կոչված խաղաղության պայմանագիր, այլ կապիտուլյացիայի փաստաթուղթ։

Որոնք են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ինչ գործիքակազմ և ռեսուրսներ պետք է օգտագործվեն այդ խնդիրները լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում