Հայ-ամերիկյան զորավարժությունով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր, առավել ևս՝ դաշնակից պետություն

Հայ-ամերիկյան զորավարժության մասին

Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք:

Հետևաբար, նմանատիպ երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացվում են պարբերաբար: Ուզում եմ առանձին նշել, որ դրանք կամակերպվել և շարունակում են պարբերաբար տեղի ունենալ Վրաստանում, Ղազախստանում (նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ) Ալբանիայում և տասնյակ այլ եվրոպական, ասիական, արաբական և աֆրիկյան երկրներում:

Զորավարժությունները ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություներում համագործակցությանն են վերաբերում:

Հետևաբար, զորավարժությունները հայ ամերիկյան հարաբերութունները չեն կարող և նպատակ էլ չունեն բարձրացնելու են նոր մակարդակի:

Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր, կամ, առավել ևս՝ դաշնակից պետություն:

Դրա համար այլ աշխատանք է անհրաժեշտ տանել, որը առանձին քննարկման թեմա է:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից