Բայրամովը ԵՄ հանձնակատարին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրադարձությունների ադրբեջանական տարբերակի մասին

Հունգարիա կատարած այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բուդապեշտում հանդիպել է Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Օլիվեր Վարհելիին։ Այս մասին Trend-ին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Նշվել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, այդ թվում ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։

«Ջեյհուն Բայրամովը, նշելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության բազմակողմ օրակարգի առկայությունը, գոհունակությամբ տեղեկացրել է, որ այդ կոնկրետ ոլորտում կան մի շարք հարցեր, այդ թվում քաղաքական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության և այլն։ Նշվել է, որ նոր համակողմանի համաձայնագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև, կարող է կարևոր դեր խաղալ կապերի հետագա զարգացման գործում։ Ընդգծվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, այն նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության ոլորտում, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացում։ Խոսելով «Միջին միջանցք-Տրանսկասպիյսկ» միջազգային տրանսպորտային երթուղու պոտենցիալի ընդլայնման ոլորտում Ադրբեջանի առաջադրած նախաձեռնությունների մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ թվում Զանգեզուրի միջանցքի բացումը, կարող է զգալի ավանդ ներդնել այդ գործընթացում»,- մեջբերել է ԶԼՄ-ն։

Աղբյուրի համաձայն՝ Բայրամովը մյուս կողմին նաև մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։