Ինչու՞ հենց հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հերթական էսկալացիայի գնալ

Հայաստանի և Արցախի ուղղությամբ հետագա էսկալացիայի հավանականությունը շարունակում է շատ բարձր մնալ։

Այս մասին են վկայում Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական սադրանքների ավելացման գործընթացը և թուրք-ադրբեջանական տանդեմի նախապատրաստական աշխատանքները։

Այսպես, միայն բառացիորեն վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծացրեց իսրայելական սպառազինության գնումները, պահեստազորայինների հավաքագրման անվան տակ փաստացի իրականացրեց մասնակի մոբիլիզացիա, վերահսկողության տակ վերցրեց իր երկրում տեղեկատվական խոշոր հոսքերը, ուղղակի խորհրդակցություններ անցկացրեց թուրքիայի և ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, մի խոսքով ՝ ի դեմս տարածաշրջանում լայնածավալ էսկալացիա սկսելու նախապատրաստական աշխատանքների ողջ շրջանակի։

Արցախի շրջափակումը և ֆաշիստական կրկեսը՝ իր իսկ կողմից շրջապատված Արցախ «մարդասիրական ալյուրի» տեսքով, տարածաշրջանի գլոբալ վերաձևավորման տարրերից մեկն է ընդամենը։

Ինչու՞ հենց հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հերթական էսկալացիայի գնալ։

Կան մի քանի պատճառներ. Գլոբալ առումով թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, քանի որ հասկանում է, որ «հայկական հարցի» վերջնական լուծման համար բարենպաստ կոնյունկտուրան փլուզվում է։

Դրա հետ մեկտեղ Հայաստանում աճում է թավշյա իշխանությունների քաղաքականության խիստ քննադատությունը, ինչը զգալիորեն նեղացնում է Արցախը «թղթի» վրա հանձնելու իշխանությունների հնարավորությունները, քանի որ հասարակ մարդիկ արդեն հստակ հասկանում են թուրք-ադրբեջանական էքսպանսիային իրապես դիմակայելու հայկական իշխանությունների անկարողությունը կամ դժկամությունը։

Միևնույն ժամանակ, թուրքերը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի հարավի բռնակցումը կհանդիպի Իրանի լուրջ դիմադրությանը և որքան շատ ժամանակ անցնի, այնքան Իրանն ավելի ակտիվ է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում:

Թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը շատ պարզ է՝ «հողի վրա» նոր իրողություններ ստեղծելով (այսինքն՝ նոր հայկական տարածքներ օկուպացնելով), հետո բանակցել՝ փաստի առաջ կանգնեցնելով համաշխարհային հանրությանը։

Իրականում թուրք-ադրբեջանական օկուպանտների մարտավարությունը շատ պարզ է՝ օգտագործելով ռազմական ուժը՝ ստիպելու հայերին ստորագրվել «մահապատժի» համաձայնագրի տակ (խաղաղության պայմանագիր)։

Անշուշտ, ներկա իրավիճակի առաջացման հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների՝ ըստ էության և բովանդակությամբ թուրքամետ քաղաքականության մեջ է։

Պարզապես համադրեք միայն վերջին երեք տարիների ընթացքում թուրքիայի և ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղի ուղղությամբ «թավշյա իշխանությունների» քայլերն ու գործողությունները և ամեն ինչ պարզ կդառնա։

Թուրք-ադրբեջանական տանդեմի լկտիությունը ու անպատժելիության զգացումը Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունների ու քաղաքականության ուղղակի հետևանքն է:

Մնացածը պարզապես մանրամասներ են։

Դրա հետ մեկտեղ, մենք ականատես ենք լինում իշխանության կողմից, կարծես թե, մասնակի «ողջամտության» հայտվելուն , սակայն ունեմ խորը կասկած, որ սա կրկին իշխանական հերթական «խաղերի» տրամաբանության ներքո է։

Մի երկու օր հետո կտեսնենք իրական պատկերը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից