Սոչիում այսօր ինչ են քննարկելու Էրդողանը և Պուտինը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի իր պատրաստակամությունը՝ միջնորդ դառնալու ուկրաինական կարգավորման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին

«Նախագահ Էրդողանը կընդգծի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և կհայտարարի, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել և ամեն կերպ աջակցել, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների կազմակերպմանը՝ պատերազմի կողմերի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար», – ասվում է հրապարակման մեջ:

Նշում է նաև, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումից առաջ հույս կա, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին։

Պուտինն ու Էրդողանն այսօր կեսօրին կհանդիպեն Սոչիում։ Սա կլինի նրանց առաջին անձնական հանդիպումը գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո։ Նախագահները կքննարկեն Սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր: