«Մանդատ չունես՝ Արցախ հանձնես»․ կանայք կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում

«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում։ Նախաձեռնության խորագիրն է՝ «Մանդատ չունես»:

Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:

«Այստեղ ենք ասելու, որ այս իշխանությունները  Արցախը հանձնելու իրավունք, լիազորություն, մանդատ չունեն։ Մանդատ չունեն նաև պատմություն կեղծել, բանակ քանդել, մեզ բարոյազրկել, մեր քաղաքացիներին թշնամու ճիրաններում լքել, սոված թողնել… Այս շարքը կարելի է  անվերջ շարունակել, բայց  եկել ենք այստեղ ասելու՝ այս իշխանություններն ուղղակի մանդատ չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները, գիտենք, որ դրժել են իրենց նախընտրական ծրագիրը, որի դիմաց ստացել են քվե, հետևաբար այսօր այս իշխանությունները չեն ներկայացնում իրենց ընտրողներին։