Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանք է. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում ռուսական կողմը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին ազատ արձակելու համար, որոնք այնտեղ էին ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Դա արձանագրվել է Եվրամիության հովանու ներքո գտնվող երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին՝ 2022 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի մայիսին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս համատեքստում պատասխանատվություն դնելը ռուսական խաղաղապահ զորակազմի վրա, կարծում եմ, տեղին չէ, ճիշտ չէ, արդարացված չէ։

Մենք տեսնում ենք զորակազմի խնդիրը, կրկնում եմ, նոր պայմաններում, որոնք ի հայտ են եկել Երևանի և Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման հետևանքով, տեղում բոլոր հնարավոր միջոցներով ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության համատեքստում»,- հայտարարել է Զախարովան։