ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները

ՌԴ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ քննարկվել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։