Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում Հայաստանը վաստակել է 1 ոսկե, 4 արծաթե մեդալ

Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition): Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։

Ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երևանի պետական համալսարան) և Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ: