ՌԴ-ն ու Իրանը մտադիր են համագործակցել ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Անդրեյ Բոգինսկին ընդգծել է ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը: Այս մասին հղում անելով Tasnim-ին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կիրակի Իրանի առևտրի նախարարությունում տեղի է ունեցել փորձագետների ​​մակարդակով հանդիպում՝ «Իրանի և Ռուսաստանի միջև ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում համագործակցության զարգացման լուծումների և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեսություն» թեմայով։

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ ավիացիայի հարցերով ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Անդրեյ Բոգինսկին և տրանսպորտի հարցերով Իրանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Մանուչեհ Մանթեգին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը համաձայնագիր կկնքեն ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ։

Նախատեսված ծրագրի համաձայն, ռուսաստանյան պատվիրակությունը կայցելի Իրանի ավիացիոն և պաշտպանական արդյունաբերություն՝ դրանց  հնարավորություններին ծանոթանալու համար։