Վրացի զինծառայողները կամուրջ են հավաքել սողանքի գոտում աշխատելու համար

Վրացի զինծառայողները փրկարարների հետ համատեղ ժամանակավոր կամուրջ են հավաքել, որն ավելի ուշ կտեղափոխեն գետի վրա՝ Ռաչա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում սողանքի գոտում որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Գիշերը ժամանակավոր կամուրջ է հավաքվել, որն ավելի ուշ կտեղադրվի: Մինչ այդ ռազմական ստորաբաժանումներն ու փրկարարները տեղափոխվել էին մյուս ափ: Տարերքի գոտում ամբողջական մոբիլիզացիա է, և ընթանում են փրկարարական աշխատանքներ»,-ասել է նախարարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։