Գալու է օրը, երբ հաշվելու ենք՝ ի՞նչ ծավալի վնասներ է հասցրել Նիկոլի կառավարությունը Հայաստանին
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Այսօր Արցախի կառավարությունը հրապարակել է 236 օրերի շրջափակման վիճակագրական տվյալները:
Ըստ այդմ`
- 1745 մարդ զրկվել է վիրահատվելու հնարավորությունից,
- 169 օր Արցախը զրկված է գազամատակարարումից,
- 207 օր էլեկտրաէներգիայի խիստ սահմանափակումներ են,
- 1468 տնտեսվարող սուբյեկտ փակվել կամ կասեցվել են,
- Շուրջ 17000 մարդ կորցրել են եկամտի միակ աղբյուրը,
- Դադարեցվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունն ու նորոգումները:
Ընդհանուր առմամբ, տոտալ շրջափակման 236 օրերի ընթացքում, Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 174,7 մլրդ դրամի վնաս: Եվ սա դեռ 8 ամիսների ընթացքում:
Կարդալով այս տվյալները, նորից հիշեցի, թե վերջերս ինչպես էր մեր շատ սիրելի վարչապետ Նիկոլը արցախահայության երեսով տալիս մայր Հայաստանից հատկացվող վարկը: Նման էժանագին հայտարարության նպատակը բնականաբար պարզ է, և հատուկ է միայն ազգի մեջ ներքին պառակտում մտցնելու նպատակ ունեցողներին:
Ըստ ՀՀ 2023թ. պետբյուջեի` Արցախի Հանրապետությանն ամբողջ տարվա ընթաքի համար հատկացվել է 144 մլրդ դրամի վարկ:
Փաստացի` ՀՀ բոլոր քաղաքացիները, տարվա մեջ աշխատում, չարչարվում և 144 մլրդ դրամը ուղղում են Արցախին, իսկ միայն Նիկոլը մենակով, իր «հզոր քաղաքականությամբ», 8 ամսում 174,7 մլրդ դրամի վնաս է հասցնում Արցախին:
Հիմա ո՞վ է զոհել, հանձնել, կործանման տարել, թալանել ու կողոպտել Արցախը` դեռ պարզ չէ:
Շատ «լավ վարչապետ» է Նիկոլը, ու այս պայմաններում դեռ շատ երկար են երանի տալու Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության տարիներին:
Սա վերաբերում է նաև Հայաստանին, որովհետև, ո՞վ ասեց, որ Նիկոլն Արցախը «չի սիրում», բայց Հայաստանը «սիրում է»: Չի կարող նման բան լինել: Գալու է (հեռու չէ) օրը, երբ բոլորս հաշվելու ենք թե ի՞նչ ծավալի, քանակի, տեսակի և որակի վնասներ է հասցրել Նիկոլի կառավարությունը Հայաստանին:
Իրավիճակը փոխել է պետք»: