Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Արցախպրես»

Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առևանգվելուց հետո, ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Ծովինար Խաչատրյանը:

«Ամեն օր մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, իսկ քույրս՝ Երևանի՝ որևէ տեղեկություն իմանալու համար: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ  բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ անարդյունք»,-մանրամասնել է Ծ. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։