Սողանք Վրաստանում․ աղետի գոտուց տարհանվել է 140 մարդ, անհետ կորած է համարվում 44-ը

Վրաստանի Շովի բարձրլեռնային հանգստավայրում արգելափակված մարդկանց տարհանման գործընթացը վերսկսվել է։ Ուղղաթիռներով դուրս է բերվել 140 մարդ, այդ թվում ՝ երեխաներ, հաղորդում է «Sputnik-Georgia»-ն։

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով երկու մարդ է զոհվել: Ավերվել են կամուրջները և վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը։ Փրկարարներն ու ոստիկանները աղետի վայր են ժամանել ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար։ Արդեն իրականացվել է 9 չվերթ։

Անհետ կորած է համարվում 50 մարդ, որոնք սողանքից հետո կապի դուրս չեն եկել։ Վերջին տեղեկություններով՝ վեցին գտել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուսների հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

Նշենք, որ Շովի հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից 1,5 հազար մետր բարձրության վրա։