Դանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել են Ղուրանը և կոչ արել բոյկոտել թուրքական ապրանքները

Դանիայում՝ Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց, Ղուրանը պղծելու ակցիա է անցկացվել։

Ակցիան իրականացրել են Կոպենհագենում հակաիսլամական և ծայրահեղ ազգայնական Danske Patrioter (Դանիական հայրենասերներ) խմբավորման անդամները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նրանք պարզել են հակաիսլամական պաստառներ և կոչ արել բոյկոտել թուրքական ապրանքները։

Ակցիան տեղի է ունեցել ոստիկանության հսկողության և պաշտպանության ներքո։

Հուլիսի 27-ին Դանիայում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրան են այրել։ Իսկ հուլիսի 28-ին Կոպենհագենում աջ արմատական ​​Danske Patrioter խմբավորման ներկայացուցիչներն այրել են Ղուրանը Եգիպտոսի եւ Թուրքիայի դեսպանատների շենքերի առջեւ։