Խստորեն դատապարտում եմ Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը․ կոնգրեսական

Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը՝ արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումն Արցախ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։

«Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար»,-գրել է նա։