Քայլիստների սպասարկուններին հրահանգված է հնարավորինս արագ Արթուրին ազատել իր իսկ կողմից հիմնադրված թանգարանի տնօրենի պաշտոնից. Կարապետ Պողոսյան

Արթուր Գևորգյանն, այն եզակի արվեստագետներից է, ով լուրջ կռիվ է տալիս Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցի վանդալների կողմից մշակութային ցեղասպանություն իրականացման դեմ, և դա արդեն ջղաձգումներ է առաջացրել կապիտուլյանտ իշախանություններ մոտ։

Այսօր տեղեկացա, որ քայլիստների սպասարկուններին հրահանգված է հնարավորինս արագ Արթուրին ազատել իր իսկ կողմից 2014֊ին հիմնադրած National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրենի պաշտոնից, քանի որ թանգարանի էջով հաճախակի է անդրադարձ կատարում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավիրմանը։

Դիտարկումս, թող ընկալվի որպես նախազգուշացում, Արթուրի նկատմամբ ցանկացած ձեր հարվածի դեպքում կստանաք տասնապատիկ հակահարված

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից