Էլ ինչ ապացույցներ են պետք ՀՀ և ՌԴ իշխանություններին տեսնելու և հասկանալու համար, որ ադրբեջանցին նենգ է, արնախում

Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Այսօր, ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է:

Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ հայտարարեցին, որ եկել են համաձայնության. պետք է սկսել հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու գործընթացը: Իսկ էլ ինչ ապացույցներ են պետք ՀՀ և ՌԴ իշխանություններին տեսնելու և հասկանալու համար, որ ադրբեջանցին նենգ է, արնախում ու ՀԱՅԻՆ ոչնչացնելու համար ոչ մի բանի առջև չի կանգնելու և իր համար առ ոչինչ է ցանկացած պայմանավորվածություն, նույնիսկ իր ստորագրությամբ վավերացված, ինչպես օրինակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ռուսաստանի Դաշնությունը, որը հայտ է ներկայացրել լինել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր դերակատար, անհապաղ պիտի իրացնի այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Դուք իրավունք չունեք թույլ տալ ալիևին իր հանցագործ մտադրությունները բավարարելու:

 

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից