Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ նաև ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել. Պետնախարարը՝ ԿԽՄԿ-ին

Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախյան գրասենյակի առաջ իրականացվում է հավաք, միջազգային մարդասիրական կառույցին արցախցիները իրենց դժգոհությունն են արտահայտում 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևնագման փաստով։

Բողոքի ակցիային մասնակցում է նաև ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որը իր ելույթում նշել է․

«Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ նաև ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել։ Դուք դա առնվազն պետք է անեիք։ Հիմա հասկանում ենք՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել։ Իսկ դրա ճանապարհն այն է, որ արձանագրեք՝ որևէ կառույց ի վիճակի չէ այս պայմաններում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- իր ելույթում ասաց Գուրգեն Ներսիսյանը։