Վերահաստատում ենք Բլինքենի՝ կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը բացելու կոչը

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին այցելել էր Սյունիք։

Դրա մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ թվիթերյան գրառմամբ․

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին», – նշված է դեսպանության գրառման մեջ: