«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Ադրբեջանից ավելի քան 47 տ լոլիկի և 14 տ ելակի ներմուծումը Ռուսաստան

Դաղստանի Հանրապետությունում «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական ծագման արտադրանքի ներկրումը:

«ԻնտերֆաքսԱդրբեջան»-ի փոխանցմամբ, չի թույլատրվել ներմուծել է 47,2 տոննա թարմ լոլիկի 3 խմբաքանակ և 14 տոննա թարմ ելակի 1 խմբաքանակ:

«Ապրանքն ուղարկվում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա իրացման համար։ Կարանտինային հսկողության տակ գտնվող բեռնատարները արտադրանքով հանդերձ վերադարձվել են արտահանող երկիր»,- նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից»։

Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում չստուգված ուղղումներ, ինչպես նաև՝ անհամապատասխանություն բուսասանիտարական հավաստագրերի մակնշման հետ։