Արցախի ՄԻՊ-ը ողջունում ենք Freedom House-ի անդրադարձը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:

«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»։